ՔԱԿ-ի հարձակման հետևանքով Թուրքիայում երեք ոստիկան է մահացել . ԶԼՄ-ներ


ՔԱԿ-ի հարձակման հետևանքով Թուրքիայում երեք ոստիկան է մահացել . ԶԼՄ-ներ

  • 18-01-2016 15:57:08   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի  հյուսիս-արևելյան Շիրնակ գավառի Ջիզրե շրջանում երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների հարձակումների հետևանքով մահացել է երեք թուրք ոստիկան:
 
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, վերջին երկու օրերի ընթացքում քուրդ զինյալների հարձակումների հատևանքով ավելի քան 30 թուրք զինվոր և ոստիկան է զոհվել: 
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը, Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում միկրոավտոբուս էր վթարվել, որի հետևանքով 13 ոստիկան էր մահացել:
Հավելենք նաև, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ վատացել է հուլիսի 20-ին Սիրիայի սահմանի մոտ  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կազմակերպած հարձակումից հետո, իսկ Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում ոստիկանների սպանությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play