ԱՄՆ-ում թույլատրել են հրթիռակոծել ԻՊ-ին Աֆղանստանում


ԱՄՆ-ում թույլատրել են հրթիռակոծել ԻՊ-ին Աֆղանստանում

  • 21-01-2016 17:06:41   | ԱՄՆ  |  Միջազգային

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն ընդլայնել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի լիազորությունները, այսուհետ նրանք կարող են ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին:
korrespondent.net-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր կարգը «թույլ է տալիս ԱՄՆ-ին ակտիվորեն ավիահարվածներ հասցնել Աֆղանստանում տեղակայված ԻՊ զինյալների դիքերին», մինչդեռ նախկինում ԱՄՆ-ի ավիացիան իրավունք ուներ ավիահարվածներ հասցնել միայն երեք դեպքերում. Օտարերկրյա ուժերի պաշտպանության, աֆղանական զորքին թշնամու հետ բախումների ժամանակ օգնելու և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ կռվելու: 
Նշվում է, որ Աֆղանստանում ամերիկյան զորքերն ավելի վաղ ևս ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ի հետ կապ ունեցող որոշ զինյալների, սակայն այդ հռթիռակոծություններն իրականացվել են «թշնամական մտադրությունները» հայտնաբերելու, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play