Աֆղանստանի նախագահը խոստացել է «թաղել ԻՊ-ին»


Աֆղանստանի նախագահը խոստացել է «թաղել ԻՊ-ին»

  • 25-01-2016 12:36:16   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին «Բի Բի Սի»-ի հետ հարցազրույցում խոստացել է թաղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և հայտարարել, որ ԻՊ զինյալների կողմից իրականացված վայրագություններն իրենցից հեռացրել է աֆղան ժողովրդին:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Ա. Գանին նշել է, որ աֆղանցիներին արդեն հուզում է միայն վրեժը. «ԻՊ զինյալները կոնֆլիկտի մեջ են մտել ոչ ճիշտ մարդկանց հետ»:
Բացի այդ, աֆղան առաջնորդը նախազգուշացրել է, որ եթե ապրիլին չսկսվեն խաղաղ բանակցությունները թալիբներիների հետ, ապա երկրում կոնֆլիկտը կուժեղանա, իսկ դրա հետևանքները կզգացվեն  ամբողջ տարածաշրջանում: 
Նրա խոսքերով` թալիբների հետ պայքարում պետք է ակտիվորեն մասնակցի նաև Պակիստանը, քանի որ այդ  սպառնալիքը հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ուժերով: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play