ԻՊ-ի հրապարակած նոր տեսանյութում երեխան գլխատում է պատանդին


ԻՊ-ի հրապարակած նոր տեսանյութում երեխան գլխատում է պատանդին

  • 05-02-2016 15:43:26   | Սիրիա  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդին մահապատժի ենթարկելու մասին նոր տեսանյութ են հրապարակել: gazeta.ru-ի փոխանցմամբ` տեսանյութում 10 տարեկան երեխան անգլերեն լեզվով ասել է, որ Արևմուտքն իզուր է պատերզամ սկսել ահաբեկիչների դեմ  և սպառնացել  հաշվեհարդար տեսնել ԻՊ-ի բոլոր հակառակորդների հետ: 
 
17 րոպեանոց տեսանյութի ավարտին տղան աչքերը փակելով կտրում է պատանդի կոկորդը: 
Որոշ տեղեկությունների համաձայն` տեսանյութի տղան իսլամիստ ծայրահեղական Աբու Դարդայի որդին է. Ա. Դարդան սպանվել է Հալեպում ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից: 
Նշվում է, որ պատանդը եղել է ԻՊ զինյալների դեմ կռվող ապստամբ խմբերից մեկի անդամ է: 
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է սիրիական Հալեպ նահանգում: 
Ավելի վաղ, ԻՊ զինյալները գլխատել էին իրենց տասնյակ անդամներին, ովքեր ինքնակամ  հեռացել էին մարտական դիրքերից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play