Եվրամիությունը Թուրքիային «բոնուսներ» կտա միգրացիոն հոսքը կանգնեցնելու համար


Եվրամիությունը Թուրքիային «բոնուսներ» կտա միգրացիոն հոսքը կանգնեցնելու համար

  • 07-03-2016 19:45:03   |   |  Միջազգային

Եվրոպական միությունը երեք «բոնուս» է նախապատրաստել Թուրքիայի համար, որի միացումը Բրյուսելին կօգնի հաղթահարել միգրացիոն ճգնաժամը: korrespondent.net-ի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ 28 երկրների առաջնորդներ հերթական հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկելու են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համատեղ գործողությունները: 
 
«Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները խնդրելու են Թուրքիայի իշխանություններին երկու բանի մասին. Նախ ԵՄ ձգտող միգրանտներին թողնել իր տարածքում, ինչպես նաև ընդունել ապաստան խնդրող բոլոր փախստականներին, որոնց ԵՄ պետությունները կհրաժարվեն տրամադրել ապաստան: Փոխարենը ԵՄ-ն պատրաստ է Թուրքիային ամենաքիչը տրամադրել 3մլրդ եվրո միգրանտներին իր տարածքում տեղակայելու համար, մինչև աշուն չեղարկի մուտքի արտոնագրերը թուրքիայի քաղաքացիների համար կարճաժամկետ ուղևորությունների ժամանակ և ակտիվացնել բանակցությունները ԵՄ Թուրքիայի անդամագրման գործընթացը»,- ասել է Բրյուսելում դիվանագիտական ներկայացուցիչը:
Եվրոպական գործակալության տվյալներով՝ այս տարվա հունվարին Թուրքիայից ԵՄ է ժամանել 60 հազար փախստական, 38 անգամ ավելի, քան նախորդ տարվա հունվարին: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play