Եվրամիությունը կես տարով կերկարաձգի անհատական պատժամիջոցները


Եվրամիությունը կես տարով կերկարաձգի անհատական պատժամիջոցները

  • 07-03-2016 20:34:59   | Բելգիա  |  Միջազգային

Դոմբասի կոնֆլիկտի հետ առնչություն ունեցող Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ ԵՄ պատժամիջոցները առանց քննարկման պաշտոնապես երկարաձգվել են մինչև մարտի 10-ը: korrespondent.net-ի փոխանցմամբ՝ նշյալ որոշումը պաշտոնապես կհաստատվի հինգշաբթի, այն կմտնի առանց քննարկման հարցերի մեջ:

Ցուցակից բացառվել է երեք մարդ, քանի որ նրանք արդեն ողջ չեն: Ըստ ԵՄ դիվանագիտական ներկայացուցչի՝ պատժամիջոցները երկարաձգվելու են մինչև սեպտեմբերի 15-ը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն պատժամիջոցների երկարաձգմանը հավանություն կտա չորեքշաբթի առավոտյան, դարձյալ առանց քննարկման: Նորմատիվ փաստաթուղթն արդեն համաձայնեցված է աշխատանքային խմբի հետ:

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play