Թուրքիան փախստականներին չի վերադարձնի հակամարտության գոտի. Ահմեդ Դավութօղլու
09-03-2016 17:35:52 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական իշխանությունները մտադիր չեն փախստականներին հետ վերադարձնել հակամարտության գոտի: gazeta.ru-ի փոխանցմամբ` ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի փախստականների հարցով Գերագույն հանձնակատարն(ՓՀԳՀ) անհանգստություն էր հայտնել ԵՄ-ի և Թուրքիայի միջև որոշ փախստականներին թուրքական տարածք հետ վերադարձնելու համաձայնագրի վրաբերյալ:
ՓՀԳՀ-ի եվրոպական բաժանմունքի ղեկավարը նշել է, որ որոշ ազգայնականներ Թուրքիայում բավարար չափով պաշտպանված չեն: Նրա խոսքերով` Աֆղանստանի, Իրանի և Իրաքի փախստականներին թուրքական կողմը գրեթե չի ընդունում, նրանց թիվը «շատ ցածր է, մոտավորապես 3 տոկոս»: