Վ. Պուտինը կոչ է արել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանել հրադադարը


Վ. Պուտինը կոչ է արել Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պահպանել հրադադարը

  • 01-04-2016 13:23:38   | Ռուսաստան  |  Հայտարարություններ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացման  կապակցությամբ: 
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: 
 Մամլո խոսնակը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել հրադադարն ու զսպվածություն դրսևորել:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը զգուշորեն ուսումնասիրում է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունները:
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play