Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ


Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

  • 05-04-2016 17:41:54   | Չինաստան  |  Միջազգային

Չինաստանը սահմանափակումներ է դրել Հյուսիսային Կորեայից ներկրվող ածուխի և Փհենյան մատակարարվող ավիացիոն վառելիքի վրա:  korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ պատժամիջոցները Պեկինը կիրառել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` մարտի 2-ին ընդունված բանաձևին համապատասխան: 
 
Պատժամիջոցները ենթադրում են վերջին 20 տարվա ընթացքում Հյուսիսային Կորեայի դեմ կիրառված պատժամիջոցներից ամենակոշտը: Միաժամանակ չինական պատժամիջոցները թույլատրում են Հյուսիսային Կորեայից ածուխի, երկաթի հանքաքարի և քաղաքացիական նպատակներով օգտագործվող այլ հանքային նյութերի ներմուծումը: 
Բացի այդ, Պեկինն արգելել է ցանկացած տեսակ առևտրային գործողությունները, որոնք կապ կունենան Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերի հետ: 
Նմանատիպ սահմանափակումների պատճառ են դարձել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկումները և բալիստիկ հրթիռի արձակումը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play