Գերմանիան ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորելու ծրագիր է մշակել


Գերմանիան ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորելու ծրագիր է մշակել

  • 12-04-2016 18:33:01   | Գերմանիա  |  Հասարակություն

Պաշտոնական Բեռլինը ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորելու ծրագիր է մշակել: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: 
 
Նրա փոխանցմամբ` Գերմանիան ներքին փաստաթուղթ է թողարկել` բաղկացած յոթ կետից: Ծրագիրը չի նախատեսում կոնֆլիկտի լուծման ճանապարհներ, քանի որ համապատասխան լիազորություններով օժտված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն ներկայացնում է մի քանի հիմնական առաջարկներ, որոնցից գլխավորը և կարևորը հանդիսանում է հրադադարի պահպանման ռեժիմը: 
Միևնույն ժամանակ դեսպանը չի բացահայտել փաստաթղթի մանրամասներ: Նա նաև նշել է, որ չի տիրապետում տեղեկատվության այն մասին, թե տվյալ փաստաթուղթը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ թե ոչ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play