Մեծ Բրիտանիան 10 մլն եվրո է տրամադրել Լիբիային


Մեծ Բրիտանիան 10 մլն եվրո է տրամադրել Լիբիային

  • 18-04-2016 19:07:51   | Մեծ Բրիտանիա  |  Հասարակություն

Մեծ Բրիտանիան 10 մլն եվրո է տրամադրել Լիբիային ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսության վերականգնման համար: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկացվում է բրիտանական արտգործնախարարության պաշտոնական կայքում: 
 
Հայտարարությունում նաև տեղեկացվում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոդի այցելության ընթացքում 10 մլն եվրո հատկացվել է ազգային համաձայնության կառավարությանը: 
Նշվում է, որ այդ գումարը ներառում է 1,5 մլն եվրո ապօրինի միգրացիայի,  մաքսանենգության և կազմակերպված հանցագործության դեմ պայքարի համար, ինչպես նաև 1,8 մլն եվրո ահաբեկչության դեմ: 
Բանակցությունների ընթացքում Ֆ. Համոդը ողջունել է ազգային միասնության կառավարության ղեկավարի ջանքերը անվտանգության, տնտեսության վերականգնման և ի շահ լիբիացի ժողովրդի սոցիալական ծառայությունների աշխատանքը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play