Բաքվում ամերիկացի դիվանագետի մեքենայի ուղղությամբ գնդակ է արձակվել


Բաքվում ամերիկացի դիվանագետի մեքենայի ուղղությամբ գնդակ է արձակվել

  • 22-04-2016 18:24:32   | Ադրբեջան  |  Հասարակություն

Բաքվում ԱՄՆ-ի փոխդեսպան Դերիկա Հոգանի մեքենայի ուղղությամբ գնդակ է արձակվել, սակայն ոչ ոք չի տուժել: Interfax.ru-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել կոնֆլիկտի վայրում, որտեղ կայանել է դիվանագետի մեքենան: 
 
Նշվում է, որ գնդակը դիպչել է դիվանագետի մեքենային «Բուլագ» ռեստորանի այցելուների միջև բռնկված զինված բախման ընթացքում, որը կատարվել է Բադամդար գյուղի տարածքում: 
Նախնական տվյալներով` ռեստորանի այցելուների միջև վեճը ծագել է խոշոր գումարի պատճառով: Միջադեպի մասնակիցները պայմանավորվել են հաստատությունում քննարկելը պարտքը, նրանցից մեկը նախատեսված հանդիպմանը ներկայացել է զինված և կրակահերթ է բացել ռեստորանի բակում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play