Թուրքիայում հնչած պայթյունի արդյունքում կան զոհեր և վիրավորներ


Թուրքիայում հնչած պայթյունի արդյունքում կան զոհեր և վիրավորներ

  • 22-04-2016 18:50:24   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայում ռազմական մեքենայի պայթյունի արդյունքում երեք զինվոր է զոհվել: korrespondent.net-ի փոխանցմամբ` երեք զինվորականները սպանվել են թուրքական արևելյան Տունջելի նահանգում: Նշվում է, որ Տունջելին և Անկարան իրար կապող ճանապարհին ինքնաշեն նռնակների պայթյունը արտառոց չէ, քանի որ նմանատիպ պայթյուններ այդ հատվածում հաճախակի են տեղի ունենում: 
 
Օրինակ մեկ շաբաթ առաջ Մարդին նահանգում դարձյալ պայթեցվել էին ռազմական մեքենաներ, որոնց արդյունքում զոհվել էր չորս զինծառայող, իսկ երկուսը` ստացել էին մարմնական վնասվածքներ: 
Ինչպես հայտնի է, Թուրքիան երկրի հարավ-արևելյան նահանգներում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով,  իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play