Թուրքիայում հնչած պայթյունի արդյունքում կան զոհեր և վիրավորներ
22-04-2016 18:50:24 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիայում ռազմական մեքենայի պայթյունի արդյունքում երեք զինվոր է զոհվել: korrespondent.net-ի փոխանցմամբ` երեք զինվորականները սպանվել են թուրքական արևելյան Տունջելի նահանգում: Նշվում է, որ Տունջելին և Անկարան իրար կապող ճանապարհին ինքնաշեն նռնակների պայթյունը արտառոց չէ, քանի որ նմանատիպ պայթյուններ այդ հատվածում հաճախակի են տեղի ունենում:
Օրինակ մեկ շաբաթ առաջ Մարդին նահանգում դարձյալ պայթեցվել էին ռազմական մեքենաներ, որոնց արդյունքում զոհվել էր չորս զինծառայող, իսկ երկուսը` ստացել էին մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնի է, Թուրքիան երկրի հարավ-արևելյան նահանգներում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով, իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ: