ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը


ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

  • 26-04-2016 19:10:58   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 22-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մոնրեալի մասնաճյուղի կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ցեղասպանության 101-րդ տարելիցին:
 
Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի և վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։ Երախտագիտություն արտահայտելով ողջ  կանադահայությանը այս օրերին Արցախի շուրջ համախմբվելու համար, նա հատուկ շնորհակալություն է հայտնել  ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղին՝ նման միջոցառումներ կազմակերպելու և Արցախի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:
 
Միջոցառմանը մասնակցել են նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեփան Դիոնը, կանադական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ, առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի գործադիր հանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play