Հայ հանդիսատեսը Վ. Սպիվակովին եւ նրա նվագախմբին բաց չթողեց առանց «բիս»­ի. Տեսանյութեր


Հայ հանդիսատեսը Վ. Սպիվակովին եւ նրա նվագախմբին բաց չթողեց առանց «բիս»­ի. Տեսանյութեր

  • 29-04-2016 00:00:38   | Հայաստան  |  Մշակույթ



Արամ Խաչատրյան համերգասրահում  ապրիլի 28-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և նրա  ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի համերգը: 
 
Աշխարհահռչակ դիրիժորին  եւ նրա նվագախմբին հայ հանդիսատեսը դիմավորեց ջերմ ծափողջյուններով: Մինչ համերգի մեկնարկը լրագրողների հետ փոքրիկ զրույցի ընթացքում  Վ. Սպիվակովն ասաց.«Ես եկել եմ իմ տուն:  
 
Համերգային ծրագրի շրջանակում  Վ. Սպիվակովի ղեկավարությամբ հնչեցին Վ. Ա. Մոցարտի, Լ. Բոկերինիի, Յ. Հայդնի, Դ. Շոստակովիչի գործերը:Հանդիսատեսին  այնքան  դուր եկան  դիրիժրի կողմից ներկայացված ստեղծագործությունների շարքը , որ նրանք վերջինիս  բաց չթողեցին առանց  «բիս»­ի: Եվ ի շնորհակալություն հայ հանդիսատեսի ջերմ ընդունելության, նրանք հանդիսատեսին ներկայացրեցին եւս  երեք ստեղծագործություն: 
 
Նշենք, որ  երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես եկավ Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառու Ալեքսանդրա Ստիչկինան (դաշնամուր):
 
Տեղեկացնենք, որ համերգային երեկոյին ներկա էի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձինք եւ մշակույթի գործիչներ:
 Հայ հանդիսատեսը Վ. Սպիվակովին և «Մոսկվայի վիրտուոզներ»­ին ճանապարհեց հոտնկայս ծափահարություններով:
 
Տեղեկացնեք, որ Վլադիմիր Սպիվակովի և նրա  ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» Պետական կամերային նվագախմբի ապրիլի 29­ի համերգային ծրագրում կներկայացվեն Վ. Ա. Մոցարտի, Պ. Չայկովսկու, Ջ. Ռոսսինիի, Ա. Պիացոլայի գործերը: Որպես մենակատարներ երեկոյի ընթացքում ելույթ կունենան ջութակահարներ Դենիս Շուլգինը,  Լեվ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին և ակորդեոնահար Նիկիտա Վլասովը:
 
 Մերի Հունանյան,«Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play