Ֆրանսիացի լրագրողին հաջողվել է ներթափանցել ահաբեկչություններ նախապատրաստող իսլամիստների ցանց


Ֆրանսիացի լրագրողին հաջողվել է ներթափանցել ահաբեկչություններ նախապատրաստող իսլամիստների ցանց

  • 02-05-2016 18:55:04   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիացի լրագրողին հաջողվել է ներթափանցել իսլամիստների ցանց և վեց ամիսների ընթացքում վկայություններ հավաքել խմբավորման գործունեության մասին, որը պատրաստվում էր ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում: tass.ru-ի փոխանցմամբ` աշխատքների արդյունքը դարձել է վավերագրական ֆիլմը, որը երկուշաբթի կցուցադրվի Canal+ հեռուստաալիքի եթերում: 
 
Ինչպես տեղեկացնում է AFP լրագրողը, ով ստիպված է թաքցնել իր իրական անունը սեփական կայնքի անվտանգությունից ելնելով, խմբավորումը բաղկացած է շուրջ տասը մարդուց, ովքեր գործում են Ֆրանսիայի տարբեր հատվածներում: Նրանք բոլորը ձերբակալվել են 2015 թվականի վերջին հատուկ ծառայությունների կողմից, սակայն իսլամիստական ցանցի մի քանի անդամներին հաջողվել էր փախչել: 
Հատկանշական է, որ իր իսկ դավադրած ձերբակալությունից առաջ լրագրողը և իր համախոհները հանձնարարություն էին ստացել կազմակերպելու ահաբեկչություն` նախորդ տարվա նոյեմբերին փարիզյան Բատակլան համերգասրահում վերցված պատանդների նմանությամբ: 
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բազաներից մեկից փոխանցված ծրագրերից մեկի համաձայն` ծայրահեղականները պետք է ներխուժեին գիշերային ակումբներից մեկը` բացելով կրակահերթ, իսկ ոստիկանության ժամանումից հետո գործի դնել մահապարտների գոտին: 
Խմբավորման ղեկավար Ուսաման առաջարկել է նաև մի շարք այլ տարբերակներ, մասնավորապես, հարձակում ռազմական բազայի, լրագրողների վրա, ինչպես նաև ուղևորատար ավիափոխադրողի պայթեցում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play