Ղրիմում Հաղթանակի օրը տեղի կունենա «Սրտի հիշատակ» ֆիլմի պրեմիերան պատերազմի հայ վետերանների մասին


Ղրիմում Հաղթանակի օրը տեղի կունենա «Սրտի հիշատակ» ֆիլմի պրեմիերան պատերազմի հայ վետերանների մասին

  • 07-05-2016 22:50:35   | Ռուսաստան  |  Մշակույթ
 
Մայիսի 7-ից  սկսած և մինչև հունիսի վերջ Ռուսաստանի  խոշոր քաղաքներում տեղի կունենա  ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեվիչի «Սրտի հիշատակ»  վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Մեծ Հայրենական պատերազմի  Հայաստանում բնակվող վետերանների մասին: Ֆիլմը ստեղծվել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն»  հասարակական կազմակերպության   (ՀՌԵՄ)  կողմից  Երևանում Ռուսական   Գիտության  և  Մշակույթի կենտրոնի հովանավորությամբ:
 
Վավերագրական ֆիլմը նվիրված է Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակին: «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության (ՀՌԵՄ) նախագահ Գոհար Ղումաշյանի խոսքերով ֆիլմում նկարահանված են պատերազմի 20 վետերաններ, որոնք բնակվում են Հայաստանում: «Այս ֆիլմով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ պետք չէ մեր իդեալին փնտրել գունազարդ հոլիվուդյան ֆիլմերում, իրական ՀԵՐՈՍՆԵՐԸ  մեր կողքին են: Եվ մենք պետք է անենք ամեն հնարավոր բան, որպեսզի մեր վետերանները զգան իրենց գնահատված», - նշել է Ղումաշյանը:
 
«Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ դեր է խաղացել հայ ազգը Մեծ Հաղթանակում: Մեծ Հայրենական պատերազմը ևս մեկ փորձություն էր հայ ազգի համար մեր դարավոր պատմության ընդացքում,որը մենք պատվով հաղթահարեցինք: Եվ մեր՛ յուրաքանչյուրիս խնդիրն է մեծացող սերնդին  փոխանցել իրականությունը  մեր պատմության մասին»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեվիչը:
 
Մայիսի 7-ին տեղի կունենա պրեմիերա Սիմֆերոպլում, մայիսի  9-ին՛ Սևաստոպլում, 15-ին՛ Մոսկվայում, 20-ին՛ Պերմում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում և շատ այլ քաղաքներում: Մինչև հունիսի վերջ  Ռուսաստանի խոշոր քաղաքների կինոթատրոններում տեղի կունենան «Սրտի հիշատակ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները՛  Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսի հովանավորությամբ 
 
Նշում. Երևանում ռեժիսոր Վլադիմիր Ռուսանեվիչի «Սրտի հիշատակ»  վավերագրական  ֆիլմի պրեմիերան  տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մշակույթի տանը:
 
 
 
  
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play