Մոսկվայում կալանավորվել է ռուսների հավաքագրմամբ զբաղվող ահաբեկիչը


Մոսկվայում կալանավորվել է ռուսների հավաքագրմամբ զբաղվող ահաբեկիչը

  • 10-05-2016 16:56:33   | Ռուսաստան  |  Հասարակություն

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության և անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայի հյուսիս-արևմուտքում կալանավորել են «Հիզբ ութ-Թահրիր» ահաբեկչական խմբավորման անդամին: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը: 
 
Նրա խոսքերով` Թաթարստանի բնակիչը զբաղվել է ռուսների հավաքագրմամբ ապօրինի զինված խմբավորումների շարքեր, որոնք գործում են Սիրիայի և Իրաքի տարածքում: Նա գտնվել է դաշնային հետախուզման մեջ: 
Կալանավորվածին փոխանցել են հետախուզման նախաձեռնողներին` Թաթարստանի իրավապահ մարմիններին` հետագա հետաքննության համար: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play