Ապրիլի ընթացքում 90 տոկոսով կրճատվել է Հունաստան ժամանող ապօրինի ներգաղթյալների թիվը


Ապրիլի ընթացքում 90 տոկոսով կրճատվել է Հունաստան ժամանող ապօրինի ներգաղթյալների թիվը

  • 13-05-2016 17:32:24   | Հունաստան  |  Հասարակություն

Հունական կղզիներ ժամանող միգրանտների թիվը մարտի համեմատությամբ ապրիլին կրճատվել է 90 տոկոսով: Interfax.ru-ի փոխանցմամբ` 2016 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հունական կղզիներ են ժամանել 2,7 հազարից քիչ փախստականներ: 
 
ԵՄ Frontex սահմանային գործակալության գործադիր տնօրեն Ֆաբրիսա Լեջերի խոսքերով` վերջին ամիսների ընթացքում Հունաստան այդ քանակությամբ ապօրինի ներգաղթյալներ ժամանել են միայն մեկ օրում:  
Նա նաև նշել է, որ կրճատվել է նաև այն միգրանտների թիվը, որոնք փորձում են Ավստրիա, Գերմանիա և Սկանդինավյան երկրներ ներթափանցել «բալկանյան երթուղով»:
Նշենք, որ մարտին Թուրքիան և ԵՄ-ն համաձայնագիր էին կնքել, որի նպատակն է կանխել փախստականների հոսքը Եվրամիության երկրներ: 
Դիտորդները նշում են, որ հենց այդ համաձայնագիրն է հանգեցրել Հունաստան հասնել ցանկացող ապօրինի ներգաղթյալների թվի կտրուկ կրճատման: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play