Թումոյի և HALO TRUST-ի համագործակցությունը երիտասարդ լուսանկարիչների կրթության և ոգեշնչման համար


Թումոյի և HALO TRUST-ի համագործակցությունը երիտասարդ լուսանկարիչների կրթության և ոգեշնչման համար

  • 17-05-2016 13:00:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և HALO TRUST-ը համագործակցում են՝ կազմակերպելով պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթաց: Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները և բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը: HALO TRUST ընկերությունը ականազերծման և կասետային զինամթերքի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: 
 
Երկշաբաթյա աշխատարանը կանցկացվի Ստեփանակերտի Թումո կենտրոնում: Աշխատարանի մասնակից ուսանողները կծանոթանան փաստագրական լուսանկարչության հիմունքներին՝ հայտնի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանի ղեկավարությամբ, ով առաջին անգամ ուսուցանել է Թումո Երևանում  2013-ին:
 
Աշխատարանի ընթացքում ուսանողները կստեղծեն Ղարաբաղի բնության, կյանքի և մարդկանց մասին պատմող ֆոտոպատմություններ: Պատմությունները կկենտրոնանան HALO TRUST-ի կողմից ականազերծված տարածքների, դրանց բնակիչների և Ղարաբաղի կյանքի ապահովության համար պայքարող նվիրյալ անձնակազմի շուրջ:  
 
Դասընթացի առաջին օրվանից Սկաուտ Թուֆանկջյանի տպավորությունն էր. «Անասելի ոգևորված եմ Ղարաբաղ և Թումո վերադարձիս կապակցությամբ: Հակամարտության վերջին շրջանի սրացումը կրկին ընդգծեց HALO TRUST-ի աշխատանքի կարևորությունը Ղարաբաղի համայնքների ապահովության երաշխավորման գործում, ինչպես նաև այս հիանալի վայրը աշխարհին ներկայացնելու անհրաժեշտությունը: Ուրախ եմ այս երկու թեմաների լուսաբանման շուրջ նման հրաշալի ուսանողների հետ աշխատելու համար: Անհամբեր սպասում եմ նրանց արդյունքներին»: 
 
Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն ֆոտոշարքեր Ղարաբաղի մասին, որոնցից լավագույնները կցուցադրվեն Հայաստանում և ԱՄՆ-ում:  
 
Դասընթացը տեղի կունենա 2016 թ. մայիսի 12 – 21-ը: Հինգշաբթի՝ մայիսի 19-ին, ժ. 20:00-ին Սկաուտը կպատմի իր «Գոյություն ունի միայն Երկիրը. լուսանկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» գրքի և իր լուսանկարչական փորձառության մասին: Դասախոսությունը տեղի կունենա Ստեփանակերտի Թումո կենտրոնում (Կնունյանցների 2): Մուտքն ազատ է հանրության համար: 
 
 
Լրացուցիչ տեղեկության համար դիմել՝
 
Զառա Բուդաղյան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
[email protected], +37477332821
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play