Արևմտյան դեսպանները կոչ են արել Կիևին անցկացնել ԼԳԲՏ երթ


Արևմտյան դեսպանները կոչ են արել Կիևին անցկացնել ԼԳԲՏ երթ

  • 17-05-2016 19:03:13   | Ուկրաինա  |  Հասարակություն

Արևմտյան երկրների դեսպանները կոչ են արել Կևին և տարածաշրջանի այլ բնակավայրերին ապահովել ԼԳԲՏ (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր) համայնքի անվտանգությունը հունիսի 12-ին նախատեսված հավասարության երթի ժամանակ:  
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի միջազգային օրվա կապակցությամբ արված համատեղ հայտարարությունը, մասնավորապես, հրապարակվել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կայքում: 
Ուղերձում ասվում է, որ ժողովրդավարական հասարակությունում հանդուրժողականությունը և բազմազանության նկատմամբ հարգանքը դասվում է հիմնարար արժեքների շարքում: 
«Մենք համատեղ կոչ ենք անում ոստիկանությանը և քաղաքային իշխանություններին աջակցել և պաշտպանել ԼԳԲՏ համայնքի և նրան աջակցողների իրավունքները: Մենք նաև բոլոր ուկրաինացիներին խնդրում ենք հարգել խաղաղ հավաքները: Այս կոչը վերաբերում է նաև Ուկրաինայի այլ բնկավայրերին, որտեղ կարող են նմանատիպ միջոցառումներ նախատեսված լինել»,- ասված է հայտարարությունում: 
Դիվանագետները նաև ընդգծել են, որ նախորդ տարի նմանատիպ միջոցառումների մասնակիցների վրա կատարվել են հարձակումներ: Միջազգային ներկայացուցիչները ծրագրում են վերահսկել և մասնակցել Ուկրաինայում նախատեսված երթին:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play