Նյու-Յորքում անցկացվել են Հայոց Ցեղասպանության 95-րդ<br /> տարցելիցին նվիրված միջոցառումներ<br />


Նյու-Յորքում անցկացվել են Հայոց Ցեղասպանության 95-րդ
տարցելիցին նվիրված միջոցառումներ

  • 26-04-2010 16:12:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 23-24-ին Նյու Յորքի եւ Նյու Ջերսի նահանգներում անցկացվել են Հայոց ցեղասպանության 95-դր տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ` հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստի պաշտոններ, ընդունելություններ, որոնց մասնակցել են Նյու Յորքում ՀՀ դիվանագիտական անձնակազմը, հայկական կազմակերպությունների ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի քարտուղարության եւ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ, Ցեղասպանությունը վերապրողներ եւ ԱՄՆ Արեւելյան ափի հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ: Միջոցառումների ընթացքում որպես օրվա բանախոս ելույթներով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Նա իր խոսքում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտության մասին` այդ համատեքստում կարեւորելով միջազգային հանրության շարունակական ջանքերն ու հայկական սփյուռքի դերակատարությունը: Դեսպանը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դատապարտման եւ հիմնարար ազատություններին ու իրավունքները սահմանող այլ միջազգային դաշնագրերի պահանջներին, չնվազեցնի այդ պահանջները, այլ փոխարենը ճնշումներ գործադրի եւ այլ ազգերի միջեւ պատմության մութ էջերը հաղթահարելու իր օրինակով ստիպի, որպեսզի այսօրվա Թուրքիան, նույնպես ճանաչի, դատապարտի եւ վերանայի իր դիրքորոշումն իրականացրած ցեղասպանության եւ շարունակական բնույթ կրող մերժողականության քաղաքականությունը հայության հանդեպ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները Նյու Յորքում շարունակվել են նաեւ ապրիլի 25-ին: Այդ օրը «Թայմս Սկուվեր» հրապարակում հայ համայնքի կողմից կազմակերպվել է ամենամյա հիշատակի բողոք ցույց: Հայոց ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ների կոմղից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play