Իրաքը ռազմական գործողություններ է սկսել Ֆաջուլլան ազատագրելու համար
23-05-2016 12:56:07 | Իրաք | Միջազգային
Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբդալին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Ֆաջուլլա քաղաքի ազատագրման ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների մասին: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ալ Աբդալին կիրակի երեկոյան հեռուստաուղերձում նշել է, որ Իրաքի զինված ուժերը «մոտեցնում են ԻՊ-ի նկատմամբ մեծ հաղթանակ տանելու րոպեները»:
Նշենք, որ Ֆալլուջան գտնվում է Բաղդադից 65 կիլոմետր դեպի արևմուտք ընկած հեռավորության վրա: ԻՊ-ը շարունակում է վերահսկել Իրաքի հյուսիսային և արևմտյան տարածքների զգալի մասը, այդ թվում նաև Մոսուլը, որը մեծությամբ երկրի երկրորդ քաղաքն է:
Ֆալլուջան ԻՊ ահաբեկիչների կողմից գրավվել էր 2014 թվականի սկզբին, այդ օրվանից կառավարական զորքերը բազմիցս փորձել են ազատագրել քաղաքը: