Ֆրանսիայում ընթացող գործադուլներին միացել են Ֆրանսպրես գործակալության աշխատակիցները


Ֆրանսիայում ընթացող գործադուլներին միացել են Ֆրանսպրես գործակալության աշխատակիցները

  • 26-05-2016 19:12:42   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Ֆրանսիական Ֆրանսպրես տեղեկատվական գործակալության անձնակազմը և արհմիությունը որոշում են կայացրել միանալու երկրում ընթացող աշխատանքային օրենսգրքի բարեփոխման ծրագրի դեմ ուղղված բողոքի ակցիայի ազգային օրվան: tass.ru-ի փոխանցմամբ` գործակալությունն իր բաժանորդներին հայտնել է, որ հաղորդագրությունների փոխանցումը կխափանվի մինչև կեսգիշեր: 
 
Ֆրանսպրեսը նաև հաղորդել է, որ գործադուլին միանալու որոշումը կայացվել է գործակալությունում ներկայացված բազմաթիվ արհմիությունների ներկայացուցիչների կողմից: 
Նշենք, որ Փարիզում բազմաթիվ թերթեր լույս չեն տեսել. Գործադուլ է հայտարարել նաև խոշորագույն «Գրքերի միություն»-ը, որի կազմի մեջ մտնում են տպագրության և առաքման ծառայությունների աշխատակիցներ: 
Գործադուլը պայմանավորված է խմբագրությունների մեծ մասի ղեկավարների` թերթերում արհմիությունների ղեկավարի բավականին խիստ հայտարարությունը չթողարկելու մերժմամբ: 
Ֆիլիպ Մարտինեզի Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայում նա մատնանշում է իր հայացքները աշխատանքային օրենսգքրի բարեփոխման հետ կապված լայնամասշտաբ բողոքի ակցիաներ իրականացնելու անհրաժեշտության մասին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play