Իրաքյան Մոսուլում ծխախոտի վաճառքի համար ԻՊ-ը գնդակահարել է վեց մարդու


Իրաքյան Մոսուլում ծխախոտի վաճառքի համար ԻՊ-ը գնդակահարել է վեց մարդու

  • 02-06-2016 16:52:47   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը մահապատժի է ենթարկել վեց մարդու, ովքեր կապ են ունեցել ծխախոտի վաճառքի հետ: Interfax.ru-ի փոխանցմամբ` այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին, շարիաթական դատարանն ինքնահռչակ ԻՊ խալիֆայության կողմից գրված խախտումների համար մահապատժի է դատապարտել բոլոր նրանց: 
 
Մահապատիժը կատարվել է Մոսուլ քաղաքի հյուսիս-արևմտյան Նինավա նահանգում: Վեց ձերբակալվածները հրապարակայնորեն գնդակահարվել են քաղաքի կենտրոնական հրապարակում, որից հետո զոհվածների դիակները տեղափոխվել են Մոսուլի հիվանդանոց: 
Ծխախոտային ապրանքների վաճառքը և օգտագործումն արգելված են ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում: Բոլոր նրանք, ովքեր խախտում են կանոնները, ենթարկվում են դաժան պատիժների, իսկ ավելի հաճախ նրանք ենթարկվում են հրապարակային գնդակահարության: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play