Փախստականները Գերմանիայում իրականացրել են 69 հազար հանցագործություններ


Փախստականները Գերմանիայում իրականացրել են 69 հազար հանցագործություններ

  • 08-06-2016 17:23:42   | Գերմանիա  |  Հասարակություն

2016 թվականի առաջին քառորդում Գերմանիայում միգրանտներն իրականացրել կամ փորձել են իրականացնել 69 հազար հանցագործություններ: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին է վկայում դաշնային ոստիկանության ներկայացրած հաշվետվությունը: 
 
Գործակալության տեղեկացմամբ` սիրիացի, աֆղանցի և իրաքցի փախստականների կողմից իրականացված հանցագործությունների թիվը բավականին մեծ է, սակայն միևնույն ժամանակ այդ ցուցանիշն անհամաչափորեն ցածր է, եթե հաշվի առնվի Գերմանիայում այդ երկրների ներկայացուցիչների քանակը: 
Միգրանտների կողմից իրականացված հանցագործությունների 29,2 տոկոսը կազմել են գողությունները, 28,3 տոկոսը` փաստաթղթերի կեղծումը, 23 տոկոսը` մարմնական վնասվածքները և անօրինական  կալանավորումները, իսկ թմրանյութերի տարածման հետ կապված հանցագործությունները` 6,6 տոկոս, իսկ սեռական բնույթինը` 1,1տոկոս: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play