Ամալ Քլունին պաշտպանելու է եզդիների ցեղասպանության զոհերի իրավունքները


Ամալ Քլունին պաշտպանելու է եզդիների ցեղասպանության զոհերի իրավունքները

  • 10-06-2016 16:13:31   |   |  Հասարակություն

Հայտնի դերասան Ջորք Քլունիի կինը` իրավաբան Ամալ Քլունին ներկայացնելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ցեղասպանված եզդիների շահերը: gazeta.ru-ի փոխանցմամբ` ԻՊ ահաբեկիչների կողմից Իրաքի հյուսիսային քաղաքների գրավումից հետո սկսվել են եզդիների զանգվածային մահապատիժներ, իսկ կանանց մեծ մասին ենթարկել են սեռական ստկության: 
 
«Եվրախորհրադարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ԱՄՆ-ի կառավարությունը և Մեծ Բրիտանիայի խորհրադարանի ստորին պալատը ճանաչել են Իրաքում ԻՊ-ի կողմից իրականացված եզդիների ցեղասպանությունը: Ինչպես է ստացվել, որ մարդկությանը հայտնի լուրջ հանցագործություններն իրականացվում են մեր աչքերի առաջ, բայց չեն հետապնդվում Հագայի Միջազգային քրեկանան դատականի կողմից»,- հայտարարել է Ա. Քլունին:  
Վերջինիս պաշտպանյալների թվում կա Նադիա Մուրադ անունով մի կին, ում հաջողվել է երեք ամիս խոշտանգվելուց հետո 2014-ին փախչել: Ներկա պահին Ն. Մուրադը, ով հայտնի ակտիվիստ է, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play