Ռուսաստանի Զինված ուժերում անակնկալ տուգումներ են հայտարարվել


Ռուսաստանի Զինված ուժերում անակնկալ տուգումներ են հայտարարվել

  • 14-06-2016 13:04:03   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրի Զինված ուժերում անակնկալ ստուգումների մասին, որոնք տևելու են մինչև հունիսի 22-ը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երեքշաբթի կայացած կոնֆերանսի ընթացքում: 
 
«Մարտական և զորահավահաքային պատարստականության ստուգման համար այսօր առավոտյան ժամը 7:00-ին երկրի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի համապատասխան որոշման համաձայն` սկսվել են հերթական անակնկալ սոտւգումները: Ստուգման  ենթական են զենքի պահեստավորման մի շարք պահեստարաններ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև ռազմական կառավարման մարմիններ»,- նշել է Ս. Շոյգուն: 
Վերջինս հստակեցրել է, որ տարբեր ինտենսիվության զինված հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակներում խնդիրների իրականացման ուղղությամբ զորքի պատրաստությունից բացի, հատուկ ուշադրություն է դարձվելու Զինված ուժերի զորահավաքային բաղադրիչին:  
Նրա փոխանցմամբ` այդ ամենից բացի, հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային իշխանությունների հետ Զինված ուժերի փոխգործակցությանը: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play