Ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը
10-04-2010 11:00:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 10-ին
լրանում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում 1992 թվականին
տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը: Այդ առնչությամբ մի
շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ հանդես են եկել հայտարարությամբ,
որում միջազիային հանրությանը կոչ են անում համապատասխան
գնահատական տալ Մարաղայի խաղաղ բնակչության նկատմամբ
ադրբեջանցիների ցեղասպան գործողություններին:
«Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի
հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան
գործողությունների եւ էթնիկ զտումների համակարգված, հետեւողական
շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության
տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով»,-
ասվում է փաստաթղթում: Ցավոք, միջազգային հանրությունը համարժեք
գնահատական չի տվել ադրբեջանցիների ավանդական ցեղասպան
գործողություններին, եւ ոչ միայն Մարաղայում»: