Ապրիլի 10-ին լրացաւ Մարաղայի ողբերգութեան 18-րդ տարելիցը<br />


Ապրիլի 10-ին լրացաւ Մարաղայի ողբերգութեան 18-րդ տարելիցը

  • 10-04-2010 11:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 10-ին լրանում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղում 1992 թուականին տեղի ունեցած ողբերգութեան 18-րդ տարելիցը: Այդ առնչութեամբ մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ հանդէս են եկել յայտարարութեամբ, որում միջազիային հանրութեանը կոչ են անում համապատասխան գնահատական տալ Մարաղայի խաղաղ բնակչութեան նկատմամբ ադրբեջանցիների ցեղասպան գործողութիւններին: «Մարաղայի ողբերգութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի հանդէպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողութիւնների եւ էթնիկ զտումների համակարգուած, հետեւողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցուել է մարդկութեան տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանութիւններով»,- ասւում է փաստաթղթում: Ցավոք, միջազգային հանրութիւնը համարժէք գնահատական չի տուել ադրբեջանցիների աւանդական ցեղասպան գործողութիւններին, եւ ոչ միայն Մարաղայում»:
  -   Քաղաքական