ՄԱԿ-ն ավարտել է իր 13-ամյա խաղաղապահ առաքելությունը Լիբիայում


ՄԱԿ-ն ավարտել է իր 13-ամյա խաղաղապահ առաքելությունը Լիբիայում

  • 01-07-2016 11:50:29   | Լիբիա  |  Հասարակություն

ՄԱԿ-ը դուրս է բերում իր խաղաղապահներին Լիբերիայից, քանի որ երկրում հաջողվել է ամարապնդել պետական իշխանությունը և մեխանիզմները, որոնք թույլ կտան Լիբերիայի քաղաքացիներին ինքնուրույն կերպով երկրում պահպանել խաղաղությունը և կայունությունը: 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հայտարարության մեջ: 
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հարգանքն է հայտնում Լիբերիայի ժողովրդին և կառավարությանը երկրում կոնֆլիկտներից հետո խաղաղության հասնելու համար, կոնֆլիկտները դարձել էին պատճառ, որպեսզի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը տեղակայվի Լիբերիայում 2003 թվականի հոկտեմբերից»,- ասված է հայտարարության մեջ:   
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Լիբերիայում անվտանգության և կայունության հաստատումը թույլ է տալիս ՄԱԿ-ին ավարտել իր խաղապահ գործունեությունն այդ երկրում: Նա ընդգծել է, որ 13տարիների ընթացքում առաջին անգամ Լիբերիայի ճակատագրի պատասխանատվությունը և քաղաքացիների անվտանգությունն ամբողջությամբ ստանձնել է այդ երկրի ազգային իշխանությունները, հետևաբար ՄԱԿ-ի առաքելությունը բոլոր լիազորություններն անվտանգության պահպանման ոլորտում հանձնել է Լիբերիայի կառավարությանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն