Ղրղզստանում ստեղծվել է Ժողովրդական վստահությանկառավարություն


Ղրղզստանում ստեղծվել է Ժողովրդական վստահությանկառավարություն

  • 08-04-2010 15:00:00   | Ղրղզստան  |  Քաղաքական
ԲԻՇՔԵԿ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ղրղզստանի խորհրդարանը լուծարվել է: Բոլոր օրենսդիր գործառույթները, նախագահի եւ կառավարության լիազորությունները իրականացնելու է ժամանակավոր կառավարությունը, որը կգործի իշխանության հանձնման դեկրետի համաձայն` 6 ամիս ժամկետով. ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` հայտարարել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան: Ըստ նրա, այդ ընթացքում փոփոխություններ կարվեն Սահմանադրության մեջ, ընտրական օրենսգրքում, կուսակցությունների մասին եւ երթեր ու հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում: Օթունբաեւան նաեւ հայտարարել է, որ կիջեցվեն էլեկտրաէներգիայի սակագները, ինչը հանրահավաքների ընթացքում հնչած հիմնական պահանջներից էր, կլուծվի երկրի ռազմավարական օբյեկտները վաճառելու հարցը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ժողովրդական հուզումներ են տեղի ունեցել Ղրղզստանի ողջ տարածքում: Իշխանությունների հետ բախումների արդյունքում զոհվել է մոտ 100 մարդ: Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը լքել է երկրի մայրաքաղաքը, կառավարությունը հրաժարական է տվել: Բիշքեկում ձեւավորվել է Ժողովրդական վստահության կառավարություն, որը գլխավորում է Ղրղզստանի նախկին արտգործնախարար Ռոզա Օթունբաեւան:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play