Թբիլիսիում անօթևանները բողոքի ցույց են անկացրել


Թբիլիսիում անօթևանները բողոքի ցույց են անկացրել

  • 08-07-2016 15:02:09   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Կառավարության որոշման համաձայն՝ «հուլիսի 7-ից պետությունը հատուկ ուշադրություն կհատկացնի բարձրալեռ շրջանների բնակիչներին իրենց հողային սեփականությունը սեփականաշնոհելու հարցում»:
 
«Այսօրվանից երկրի Կառավարությունը աջակցություն կցուցաբերի ֆիզիկական անձանց հողատարածքերի սեփականշնորհման հարցում, որոնք իրենց սեփականությունն են հանդիսանում: Գոյություն ունեն մի շարք բարձրալեռ շրջաններ, որտեղ անցյալ դարի 90-ականներին անցկացված հողային բարեփոխումներն այդպես էլ չեն իրականացվել: Կարծում ենք, որ դա անարդար է և ոչ համամասնական: Հենց այդ պատճառով պետությունը օգնություն կտրամադրի Մեստիայի, Թիանեթիի, Ախմետի, Դուշեթիի, Փասանաուրիի, Խևսուրեթիի, Փշավիի և այլ գյուղերի բնակիչներին իրենց հողատարծքները սեփականշնորհելու հարցում», -ասված է Վրաստանի Կառավարության հայտարարությունում:
Կառավարության նիստի ընթացքում հուլիսի 7-ին Վրաստանի վարչապետը խոսել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հարցի մասին, որը վաղը կմեկնարկի Վարշավայում: «Վրաստանը սպասում է այն բանի հերթական հաստատմանը, որ 2008թ.-ի Բուխարեստի գագաթաժողովի որոշումը ուժի մեջ է մնում, և Վրաստանն անպայման միության անդամ կդառնա: Մենք ակնկալում ենք, որ Վարշավայի գագաթաժողովից հետո նշանակալի փաթեթն է′լ ավելի կընդարձակվի, և Վրաստանը ավելի պաշտպանված կլինի: Մենք նաև սպասում ենք առաջընթացի հաստատմանը, որը ձեռք է բերել Վրաստանը ռազմական բարեփոխումների և ՆԱՏՕ-ի համատեղ ռազմական ստորաբաժանումների շրջանակներում, ինչպես նաև երկրում ժողովրդավարության զարգացման հաստատմանը, ինչը շատ կարևոր է: Ինչպես նաև մենք սպասում ենք 2015թ.-ի նախարարականի որոշման հերթական հաստատմանը, որ Վրաստանն ունի բոլոր անրաժեշտ գործիքները միության մեջմտնելու համար: Վարշավայի գագաթաժողովը շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, և մենք կարծում ենք, որ գագաթաժողովի արդյունքում նշանակալի փաթեթն է′լ ավելի կընդարձակվի, ինչը Վրաստանի անվտանգության մակարդակը կբարձրացնի», -հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի արտասահմանյան գործերով Հանձնաժողովն աջակցել է Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման ներմուծման առաջարկությունը: Քվեարկության արդյունքները երաշխավորման տեսքով կուղարկվեն Քաղաքացիական հավասարության և իրավասության Հանձնաժողովին, որը գլխավոր հանձնաժողովն է հանդիսանում Եվրամիության վիզային ազատականացման հարցում: Նաև այսօր Եվրոպական Խորհրդարանը որոշում է կայացրել, որի համար Եվրամիության յուրաքանչյուր երկիր կարող է ինքնուրույն որոշել՝ պարզեցնել, թե, ընդհակառակը, խստացնել վիզային հարաբերությունները այլ՝ ոչ եվրոպական երկրների հետ:
Համաշխարհային Բանկի վերջին դասակարգման համաձայն՝ Վրաստանը միջին եկամտից ցածր երկրների շարքից տեղափոխվել է միջին եկամտից բարձր երկրների խումբ: «Մենք կարծում ենք, որ այս դասակարգման մեջ Վրաստանն առաջընթաց չէր ունեցել վերջին 15 տարիների ընթացքում: Դա շատ կարևոր է մեր երկրի միջազգային ներդրումային իմիջի բարձրացման և Վրաստանի ճանաչելիության համար», -ասված է Վրաստանի Կառավարության հայտարարությունում: Համաշխարհային Բանկը ամեն տարի հրապարակում է դասակարգում ըստ եկամուտների, և այս դասակարգումը հիմնված է յուրաքանչյուր երկրի մեկ շնչի ազգային եկամտի հաշվարկման վրա:
Հուլիսի 7-ին Թբիլիսիում Կառավարության շենքի դիմաց անօթևանների բողոքի ցույց է տեղի ունեցել, որոնք հանդիպում են պահանջել երկրի վարչապետի հետ: Անօթևանների՝ թվով յոթերորդ բողոքի ցույցը սկսսվել է Խորհրդարանի շենքի դիմաց, ինչից հետո ցուցարարները տեղաշարժվել են դեպի Կառավարության շենք: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ստեղծվի իրավաբանական մարմին, որը կղեկավարի անօթևանների գործերը: Խորհրդրանն այդ հարցի շուրջ չհամաձայնեց մեզ հետ: Նրանք մեզ բացատրեցին, որ մենք պետք է բավարարվեն Կառավարության աջակցությամբ, որպեսզի այդ պահանջն իրագործվի: Մենք դժգոհ ենք, թե ինչպես են վարվում անօթևանների հետ սոցիալական օգնության պետական ծառայությունները: Առանց որևէ հիմնավորման քաղաքացիները զրկվում են պետական օգնությունից, զրկվում են վերապրելու միակ հնարավորությունից», -հայտարարում են բողոքող անօթևանները:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը