Ժակլին Բիսեթ.Արդեն համոզվել եմ, որ շատ լավ ժողովուրդ եք, ջերմությունը զգում եմ


Ժակլին Բիսեթ.Արդեն համոզվել եմ, որ շատ լավ ժողովուրդ եք, ջերմությունը զգում եմ

  • 13-07-2016 20:24:57   | Հայաստան  |  Մշակույթ

Անգլո-ամերիկուհի կինոդերասանուհի, հայտնի 1960-1980-ական թվականներին իր խաղացած դերերով Ժակլին Բիսեթը, ով  երեկ գիշեր է ժամանել Հայաստան, քիչ առաջ այցելեց  «Մոսկվա» կինոթատրոն։
 
72-ամյա դերասանուհու մոտ ինչպես երիտասարդ տարիներին, այնպես էլ հիմա չէր բացակայում գեղեցիկ ժպիտն ւ աչքերի հիանալի փայլը: Այցելելով կինոթատրոն դերասանուհին շտապեց դահլիճ , ուր նրան ոտընկայս եւ ջերմ ծափողջյուններով  դիմավորեցին  նրա երկրպագուները:
 
«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացնելով  աշխարհահռչակ դերասանուհուն տեղեկացրեց, որ վերջինս փառատոնի շրջանակներում արժանացել է  «Ոսկե ծիրան» փառատոնի ամենամեծ՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակին, որը  տրվում է միայն համաշխարհային մեծագույն աստղերին, որոնք մեծ վաստակ ունեն աշխարհում։ սակայն մրցանակը կհանձնվի ոչ թե հիմա այլ փառատոնի փակման ժամանակ: 
Բարձրանանլով բեմ բազմաթիվ դերեր խաղացած դերասանուհին տեղեկացրեց, որ բնակվում է Լոս Անջելեսում, ուր ապրում են նաեւ բազմաթիվ հայեր, որոնց հետ նա հաճախ է զրուցել  եւ տեղեկացել հայաստանյան անցուդարձին.«Շատ հաճախ իրենց հետ զրուցում եմ այստեղի կյանքի մասին։ Մտքովս չէր անցել, որ ինքս կհայտնվեմ այստեղ։ Հիմա ամեն ինչ պետք է բացահայտեմ։ Արդեն համոզվել եմ, որ շատ լավ ժողովուրդ եք, ջերմությունը զգում եմ։ Հիմա տեսնեմ՝ խոհարարությունն ինչպե՞ ս է»։
Խոսելով  իր դերակատարմամբ «Ամերիկյան գիշեր» ֆիլմի մասին  դերասանուհին նշեց, որ այն  շատ անկեղծ ու ճշմարիտ ֆիլմ է և պատկերացում է տալիս, թե ինչպես են ընդհանրապես ֆիլմերը նկարահանվում։ Այն ողբերգական է, միաժամանակ կատակերգական ու արտառոց։ Եվ պետք է ասեմ, որ Եվրոպայում այս ֆիլմը փոխեց իմ կյանքը»:
Մերի Հունանյան « Նոյյան Տապան»
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play