ՌԴ զինվորականները 1,5 տոննա հումանիտար օգնություն են տրամադրել սիրիական Հոմսի բնակիչներին


ՌԴ զինվորականները 1,5 տոննա հումանիտար օգնություն են տրամադրել սիրիական Հոմսի բնակիչներին

  • 14-07-2016 16:08:47   | Սիրիա  |  Հասարակություն

Շուրջ 1,5 տոննա հումանիտար օգնություն են ռուս զինվորականները հասցրել սիրիական Հոմս նահանգ: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ռուսլան Տոկարևը: 
 
Քաֆր ալ-Տոն գյուղի բնակիչներին բաժանվել են պահածոյացված ձկնային և մսային փաթեթներ, ալյուր, հացահատիկային շիլաներ, շաքարավազ և թեյ: Բացի այդ, ռուս ռազմական բժիշկները վերազինել են բջջային բժշկական կենտրոնը և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր կարիքավորներին: 
Տոկարևն ավելացրել է, որ Քաֆր ալ-Տոնում բնակվում է 3,5 հազար մարդ: Միևնույն ժամանակ պատերազմի ժամանակ ահաբեկիչների հետ կռիվներում զոհվել է գյուղի 100-ից ավելի բնակիչ, ևս 450-ը ներկա պահին ծառայում են սիրիական բանակում: Այդպիսով` բնակավայրում մնացել են հիմնականում կանայք, երեխաները և փախստականները: 
Գյուղապետ Մուհամեդ Հակեդը պատմել է, որ տեղացիները Սիրիայում ծագած կոնֆլիկտի սկզբից ստեղծել են ազգային աշխարհազոր և կռվում են կառավարական բանակի կազմում` ընդդեմ ահաբեկչների: Նա նաև նշել է, որ Քաֆր ալ-Տոնում հիմնականում բնակվում են քրիստոնյաներ, որոնցից շատերը զրկվել են պատերազմի պատճառով իրենց հողերը մշակելու հնարավորությունից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն