«Հարևան երկրում կարգուկանոնը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար». Տիգրան Բալայան


«Հարևան երկրում կարգուկանոնը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար». Տիգրան Բալայան

  • 16-07-2016 16:31:30   | Թուրքիա  |  Միջազգային

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:  ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Շարունակում ենք ուշադրությամբ հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին: Հարևան երկրում կայունությունը, կարգուկանունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա, կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»:
 
Հիշեցնենք. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15­-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Զոհվել է իշխանության 161 կողմնակից: Վիրավորների թիվն անցնում է 2000­ից: Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջման կողմնակից 104 մարդ բախումներում սպանվել է:

 

Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play