KfW բանկը հետաքրքրված է Կապսի ջրամբարի շինարարությամբ


KfW բանկը հետաքրքրված է Կապսի ջրամբարի շինարարությամբ

  • 29-07-2016 17:40:20   | Հայաստան  |  Տնտեսություն

Հուլիսի 28-ին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում հյուրընկալվեց KfW բանկի պատվիրակությունը: 
 
Հանդիպման հիմնական նպատակը Բանկի Հարավային Կովկասի նորանշանակ տարածքային տնօրեն պարոն Քլաուս Վայգելի ներկայացումն էր, ով այդ պաշտոնում փոխարինելու է Լարս Օերմաննին:
ՋՏՊԿ նախագահ Արամ Հարութունյանը հաջողություն մաղթեց պարոն Վայգելին՝ հույս հայտնելով, որ Բանկի հետ համագործակցությունը այսուհետ ևս կլինի շարունակական և արդյունավետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը: KfW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն տիկին Եվա Վիտտը տեղեկացրեց, որ այցի ընթացքում քննարկվել են Կապսի ջրամբարի վերականգնման հետ կապված հարցեր:
Ա. Հարությունյանը նշեց, որ ջրամբարաշինությունը գտնվում է Կոմիտեի առաջնահերթությունների ցանկում, իսկ Կապսի ջրամբարի վերականգնումը թույլ կտա ոռոգման ջրով ապահովել ոչ միայն Շիրակի և Արմավիրի մարզերի հողերը, այլև՝ հետագայում նաև Արարատյան դաշտավայրը:
Կողմերը քննարկեցին նաև KfW բանկի կողմից ֆինանսավորող ծրագրերի շարունակականության ապահովման մեխանիզմները և գոհունակություն հայտնեցին իրականացված ծրագրերի արդյունքների վերաբերյալ:
 Նշենք, որ «Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն» մրցութային փաթեթը ընթացքի մեջ է: Մրցութային փաթեթի հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագիծն ավարտել 2016թ. երկրորդ կիսամյակում, որից հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսվում է կառուցել 25 մլն մ3 ծավալի համար: Նշված պատվարը կկառուցվի այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել` հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն մ3:
Շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի և այն թույլ կտա ընդգրկել ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաև բարելավել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովությունը:
 
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play