Բակո Սահակյանն ընդունել է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին


Բակո Սահակյանն ընդունել է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին

  • 03-08-2016 18:29:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին եւ տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
 
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ <<Արցախէներգո>> ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը, քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ նշելով, որ առկա են լավ նախադրյալներ այն խորացնելու եւ զարգացնելու համար:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն