Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու շրջան եւ Կարմիր Շուկա
05-08-2016 16:57:50 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 4-ին այցելել է Մարտունու շրջան եւ Կարմիր Շուկա ավանում խորհրդակցություն հրավիրել շրջվարչակազմի ու համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված 2016 թվականի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ այս տարի Մարտունու շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքատվության միջին ցուցանիշը ամենաբարձրն է հանրապետությունում, իսկ համախառն բերքի ծավալով շրջանը զբաղեցնում է երկրորդ տեղը:
Երկրի ղեկավարը նշել է, որ գրանցված ցուցանիշները հիմք են տալիս համապատասխան աշխատանքների արդյունավետ կազմակերպման դեպքում հետագա տարիներին եւս ապահովել համախառն բերքի մեծ ծավալներ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: