ԻՊ-ը ստանձնել է Եմենում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
29-08-2016 14:11:53 | Եմեն | Հասարակություն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Եմենի հարավում տեղակայված Ադեն քաղաքում հնչած հզոր պայթյունի պատասխանատվությունը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:
Աղբյուրի տեղեկացմամբ` հարձակման զոհ է դարձել 60 մարդ, իսկ ողբերգությունը տեղի է ունեցել հյուսիսային շրջանի բնակելի հատվածում: Հարձակման համար, որի նպատակը եղել է իշխանամետ ազգային աշխարհազորայինների խումբը, մահապարտ-ահաբեկիչն օգտագործել է ականապատ ավտոմեքենա:
Տեղեկացվում է, որ տուժածները հոսպիտալացվել են երեք հիվանդանոցներում, որոնցից մեկը վերահսկվում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից: Վերջինիս պատասխանատուների փոխանցմամբ` իրենց բժշկական հաստատություններ են տեղափոխել 60 վիրավորներ, ինչպես նաև 45 զոհվածների դիակներ: