Ռուսաստանը ձգտում է համաշխարհային էական ազդեցության. Վլադիմիր Պուտին


Ռուսաստանը ձգտում է համաշխարհային էական ազդեցության. Վլադիմիր Պուտին

  • 05-09-2016 14:50:52   | Ռուսաստան  |  Միջազգային

Ռուսաստանը ցանկանում է ավելի էական ազդեցություն ունենալ համաշխարհային բեմում:  korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին խոստովանել է նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում: 
 
Միևնույն ժամանակ նա նշել է, որ վերոնշյալ ցանկությունը կրում է բացառապես խաղաղ և դրական բնույթ: 
«Ես Մոսկվայից Վլադիվոստոկ թռչել եմ ինը ժամ: Դա մի քիչ պակաս է, քան Մոսկվայից Նյու Յորք թռիչքը: Ինչ եք կարծում, մենք սահմաններն ընդլայնելու անհրաժեշտություն ունենք»,- ասել է նա` հավելելով, որ հարցը բնավ էլ տարածքների մեջ չէ:   
Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան ձգտում է տնտեսական և մարդասիրական ազդեցության, ինչպես նաև հարևանների հետ հավասար իրավունքներով համագործակցության: 
Նշվում է, որ 2014 թվականին Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմը, իսկ Արևմտյան երկրները Կրեմլին մեղադրել են միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ոտնահարման մեջ:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play