Սիրիական Ջերաբլուսում իրականացված ահաբեկչության արդյունքում կան զոհեր և վիրավորներ


Սիրիական Ջերաբլուսում իրականացված ահաբեկչության արդյունքում կան զոհեր և վիրավորներ

  • 09-09-2016 11:51:20   | Սիրիա  |  Հասարակություն

Հինգ մարդ զոհվել, ևս 12-ը վիրավորվել են Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող սիրիական Ջերաբլուս քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության արդյունքում:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` թուրքական անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ վիրավորներին տեղափոխել են թուրքական Գազիանթեպ նահանգում գտնվող հիվանդանոցներ: 
Նախօրեին` 292 սիրիացիներից բաղկացած խումբը Թուրքիայից վերադարձել էր Ջերաբլուս, ինչը դարձել է փախստականների խմբի առաջին վերադարձն այդ քաղաք այն պահից ի վեր, երբ թուրքական զինվորականները Սիրիայի տարածքում սկսեցին իրականացնել «Եփրատի վահան» հակաահաբեկչական գործողությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play