«Եղեռնից դեպի անկախության վերականգնում»


«Եղեռնից դեպի անկախության վերականգնում»

  • 21-09-2016 14:06:16   | Հայաստան  |  Մշակույթ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ, ներկայացրել է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին պատրաստված պատմական հազվագյուտ դրոշներ ու զինանշանային հորինվածքներ: Բացառիկ նմուշներ են Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշանները:
 
Հայաստանի և Սփյուռքի մի շարք թանգարաններից ներկայացված  ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվել է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների պատկերագրության հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:
 
Ցուցադրությունը, ներկա սերունդի համար ուսուցողական ու դաստիարակչական նշանակությանը զուգահեռ, համազգային ակնածանքի ու հարգանքի դրսևորման յուրատեսակ ուղերձ է գերագույն արժեքի՝ անկախ պետականության և դրա խորհրդանշանների հանդեպ: 
 
Ցուցադրության մեջ ներառվել են ՀՑԹԻ-ի, ՀՅԴ Բյուրոյի թանգարանի, Լոս Անջելեսի «Արարատ Էսքիճէան» թանգարանի, Բոստոնի Հայկական թանգարանի, Հայաստանի ազգային արխիվի, Կարեն Յեփեյի հուշ-թանգարանի, Դանիա, Բոստոնի Հայկական ազգային հետազոտությունների ընկերակցության Ռումինիայի հայոց թեմի թանգարանի նմուշները:
 
Ցուցադրության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play