Թուրքիայում ձերբակալված պատգամավորների թիվը հասել է 11-ի
04-11-2016 16:30:16 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 11 պատգամավորների, ովքեր ունեն քրդական ուղղվածություն և երկրի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության երկու համանախագահներին՝ Սելահաթին Դեմիրթաշին և Ֆիգենա Յուկսեկդագին, ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու առնչությամբ, հայտնում է Interfax-ը:
Մասնավորապես Դեմիրթաշը թվիթերյան իր էջում գրել էր. «Ոստիկանությունն այս պահին ձերբակալման հրամանը ձեռքերում, գտնվում է տանս դռան ետևում»:
Իշխանությունները կուսակցությանը մեղադրում են քրդական գործիք հանդիսանալու համար, որը պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական է ճանաչվել:
Ավելի վաղ նույն մեղադրանքով ձերբակալվել էր նաև Դիարբեքիրի քաղաքապետը: