Ստամբուլում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ


Ստամբուլում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

  • 14-11-2016 18:34:50   | Թուրքիա  |  Հասարակություն

Ստամբուլում պայթյուն է որոտացել էլեկտրոնային սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերության մոտակայքում:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աշխատակիցը բացել է փաթեթը: 
«Փաթեթը, որը բերվել էր ընկերության տարածք, պայթել է Մալթեպի շրջանում, որի արդյունքում չորս մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Տուժողներից մեկը գտնվում է ծանր վիճակում»,- ասվում է հաղորդագրությունում:  
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Ստամբուլում տեղի ունեցած հրաձգության հետևանքով փակվել է Աթաթուրքի օդանավակայանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play