ԱՄՆ-ի կոնգրեսը լրացուցիչ սահմանափակումներ է ներդնում ռուս դիվանագետների համար
01-12-2016 17:04:04 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել 2017 թվականին ամերիկյան հետախուզական ծառայությունների ֆինանսավորման մասին, ինչպես նաև փաստաթղթում տեղ են գտել դրույթներ, որոնցով լրացուցիչ սահմանափակումներ են դրվում Միացյալ նահանգներում աշխատող ռուս դիվանագետների վրա:
tass-ի փոխանցմամբ` նշյալ որոշման օգտին քվեարկել են 390 կոնգրեսականներ և միայն նրանցից 30-ն են դեմ արտահայտվել:
Նոր կանոններն ամրագրված են հատուկ ստորաբաժանման մեջ, որը կոչվում է «Սահմանափակել Միացյալ նահանգներում Ռուսաստանի Դաշնության կողմից հավատարմագրված դիվանագետների և հյուպատոսների ուղևորությունները»: