Հնարավոր է Գեղարդ Մուսասիի առաջնաելույթը պրոֆեսիոնալ<br /> բռնցքամարտում<br />


Հնարավոր է Գեղարդ Մուսասիի առաջնաելույթը պրոֆեսիոնալ
բռնցքամարտում

  • 29-12-2009 13:45:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ԳԼԵՆԴԵԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կիսածանր քաշային կարգում Strikeforce-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին հավանական է, որ 2010 թվականի հունվարին առաջին անգամ հանդես գա պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում, հաղորդում է valetudo.ru-ն: Սպասվում է, որ Մուսասին Գլենդելում կմասնակցի բռնցքամարտի «Glendale Glory-2» շոուին, որի գլխավոր իրադարձությունը կլինի ռուս Ռոման Կարամզինի մենամարտը կոլումբիացի Դիոնիսիո Միրանդայի դեմ: Գեղարդի մրցակցի անունը առայժմ չի նշվում, հաստատապես հայտնի է միայն այն, որ մենամարտը կկայանա ծանր քաշային կարգում եւ 4 ռաունդով:
Նոյյան տապան  -   Սպորտ