Հնարաւոր է Գեղարդ Մուսասիի առաջնաելույթը պրոֆեսիոնալ
բռնցքամարտում
29-12-2009 13:45:00 | ԱՄՆ | Սպորտ
ԳԼԵՆԴԷԼ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կիսածանր քաշային
կարգում Strikeforce-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին հաւանական է, որ
2010 թուականի յունուարին առաջին անգամ հանդէս գայ պրոֆեսիոնալ
բռնցքամարտի ռինգում, հաղորդում է valetudo.ru-ն:
Սպասւում է, որ Մուսասին Գլենդելում կմասնակցի բռնցքամարտի
«Glendale Glory-2» շոուին, որի գլխաւոր իրադարձութիւնը կլինի
ռուս Ռոման Կարամզինի մենամարտը կոլումբիացի Դիոնիսիո Միրանդայի
դէմ:
Գեղարդի մրցակցի անունը առայժմ չի նշւում, հաստատապէս յայտնի
է միայն այն, որ մենամարտը կկայանայ ծանր քաշային կարգում եւ 4
ռաունդով: