ՆԱՏՕ-ի օդային հարձակման ժամանակ սպանվել են Մուհամար Քադաֆիի կրտսեր որդին եւ երեք թոռները


ՆԱՏՕ-ի օդային հարձակման ժամանակ սպանվել են Մուհամար Քադաֆիի կրտսեր որդին եւ երեք թոռները

  • 01-05-2011 13:07:24   | Լիբիա  |  Միջազգային
Լիբիայի կառավարության մամլո խոսնակը հայտնում է, որ Մուհամար Քադաֆիի կրտսեր` վեցերորդ, որդին եւ երեք թոռները սպանվել են Տրիպոլիի վրա ՆԱՏՕ-ի օդային հարձակման ժամանակ, սակայն երկրի առաջնորդը եւ նրա կինը չեն տուժել` չնայած գործողության հստակ նպատակն էր սպանել Քադաֆիին: Ըստ մամլո խոսնակ Մուսա Իբրահիմի, սպանվածը 29 -ամյա Սայիֆ ալ-Արաբ Քադաֆին է: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն մերժել էր հակամարտությանը վերջ դնելու նպատակով բանակցություններ վարելու Մ.Քադաֆիի առաջարկը: ՆԱՏՕ-ն նշել է, որ ցանկանում է տեսնել «ոչ թե խոսք, այլ գործ», իսկ Լիբիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են կրակի դադարեցման մասին եւ շարունակում են հարձակումները սեփական քաղաքացիների վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play